Սաուդյան Արաբիան թուրք բեռնափոխադրողների համար բացել է տարանցիկ ճանապարհը
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլատը հայտնել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Էր Ռիադը վերսկսել է տարանցիկ երթևեկությունը և սկսել է տրամադրել տարանցիկ վիզաներ թուրք բեռնատարների վարորդներին: Այժմ Հաբուրի (Իրաքի հետ գլխավոր սահմանային անցակետ) միջոցով թուրքական բեռնատարները կրկին ազատորեն ընթանում են դեպի Պարսից ծոցի երկրներ՝ Քուվեյթ, Քաթար, ԱՄԷ, Բահրեյն, Օման:
Առաջին 6 ամիսների ընթացքում Հաբուրով յուրաքանչյուր ուղղությամբ անցել է միջինում շուրջ 2000 մեքենա։ Հուլիսի առաջին 22 օրվա ընթացքում թիվն արդեն հատել է 2,5 հազարի սահմանը։ Բոլատը սա կապում է նաև «Զարգացման ուղի» (Kalkınma Yolu) նախագծի հետ, որը պետք է իրար կապի Բասրան և թուրքական սահմանը:

