Բաժիններ՝

Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել միջուկային զենքի համակարգերը. զեկույց

Միջուկային զենքի միավորների ընդհանուր քանակությունը կրճատվում Է, մինչդեռ միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից: Այս եզրակացությունները բովանդակում է միջուկային սպառրազինությունների դրության մասին հերթական զեկույցը, որը հուլիսի 3-ին հրապարակել է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (ՍԻՊՌԻ):

Այս տարվա սկզբին ինը միջուկային տերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը եւ ԿԺԴՀ-ն, ունեն միջուկային զենքի մոտավորապես 4,15 հազար օպերատիվորեն ծավալված միավորներ:

Մարտագլխիկների միագումար քանակը հավասար է 14 935-ի, ինչը փոքր-ինչ զիջում է 2016 թվականի ցուցանիշին՝ 15 395: Հիմնականում միջուկային զենքի համաշխարհային պաշարների թվային կրճատումը տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հաշվին, որոնց բաժին է ընկնում ընդհանուր զինանոցների շուրջ 93 տոկոսը: Դրա հետ միաժամանակ երկու երկրները՝ թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Ռուսաստանը, իրականացնում են իրենց միջուկային պաշարների ընդգրկուն եւ թանկարժեք արդիականացում:

ԱՄՆ-ում 2017 – 2026 թվականներին այդ նպատակով պատրաստ են ծախսելու մինչեւ 400 միլիարդ դոլար: Որոշ գնահատումներով՝ առաջիկա 30 տարիներին այդ ծախսերը կարող են կազմել մինչեւ 1 տրիլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս