Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները գյուլենականներն են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարին կդիմավորի հարազատների և բարեկամների հետ, Ամանորի գիշերը կդիտի իր հեռուստաուղերձը ռուսաստանցիներին:
Վճարովի գիտական հոդվածների Sci-Hub որոնողական կայքի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանը ներառվել է ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկի՝ Nature-ի վարկանշային աղյուսակում, որում ընդգրկվել են 2016 թվականին գիտության ու գիտական քաղաքականության մեջ առավել մեծ ավանդ ունեցած մարդիկ։
Ռուսաստանում՝ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում, գրանցվել է 62 աստիճան ցուրտ։ Այս մասին, ինչպես հայտնում է rg.ru-ն, հայտնել է շրջանի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ելենա Շումակովան։
Պեկինում միկրոավտոբուսը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է քաղաքի հասարակական անվտանգության վարչությունը Weibo սոցցանցի իր միկրոբլոգում։
Գերմանական Bild պարբերականը հրապարակել է կասկածյալ ահաբեկչի լուսանկարը, որը բեռնատարով մխրճվել էր Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել, տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը հարված էր՝ հասցված նաև Թուրքիային, հայտնում է RT-ն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է սովորական փակ կապի գծով, այլ ոչ թե «թեժ գծով»։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ջեյշ ալ-Ֆաթհ» ահաբեկչական խմբավորումը (նախկինում՝ «Ջաբհաթ ան-Նուսրաа») ստանձնել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է «Աս-Սումարիա»։
Մուրմանսկում (Ռուսաստան) «Յամալ» ատոմային սառցահատում արտակարգ իրավիճակ է ծագել։
Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի օդանավակայանները եղանակային վատ պայմանների պատճառով մոտ 30 չվերթ են չեղարկվել, ևս 25-ը հետաձգվել է, հայտնում է Lenta-ն։
Թուրք ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որը գնդակարել էր Թուրքիայում ՌԴ դեսպանին, 8 անգամ ապահովել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվտանգությունը՝ այս տարվա հուլիսյան ձախողված հեղաշրջումից ի վեր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ավարտվել է Հարավային և Կենտրոնական ռազմական շրջանների պարենի ապահովման ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած գնդապետ Դենիս Զորինի գործի հետաքննությունը:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպան Մերթ Ալթընթաշի հյուրանոցային համարի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման և Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման մասին գրքեր, հայտնում է թուրքական Milliyet թերթը։
Դեկտեմբերի 20-ին Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում հրավառությունների «Սան-Պաբլիտո» տոնավաճառում մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է 31 մարդ։
Աշխարհի ամենամեծ անապատում՝ Սահարայում (Հյուսիսային Աֆրիկա) 37 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել։
Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման շուրջ ընթացող բանակցությունները: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ-ի արտաքին քաղաքական շրջանների աղբյուրին:
Այս գիշեր կոլումբիական Aerosucre ավիաընկերության բեռնատար Boeing-727 ինքնաթիռ է կործանվել երկրի հարավում, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի հրաժեշտի արարողությանը, ինչի պատճառով նրա ամենամյա մեծ մամուլի ասուլիսը հետաձգվել է՝ տեղափոխվելով դեկտեմբերի 23-ին:
Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, որտեղ դատապարտել է այդ հանցագործությունը, կոչ է արել համագործակցել ահաբեկչության դեմ և ուժեղացնել արտերկրում ռուսական դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։
Վերլուծաբանները ենթադրություն են հայտնել, էր ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները արդեն 2017թ.։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի կողմից հարցված փորձագետների 55%-ը։
Վերջին տվյալների համաձայն՝ Իրկուտսկում կեղծ ալկոհոլի թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հոկտեմբերին օգտագործել է այսպես կոչված «կարմիր հեռախոսը»՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թեժ գիծը՝ նախազգուշացնելու Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետևանքների մասին։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել Է Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով առնվազն 12 մարդ Է զոհվել:
«Ամերիկյան ժողովուրդը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ են ասում մեր հատուկ ծառայությունները, եթե, իհարկե, մեր հատուկ ծառայություններին՝ Կենտրոնական հետախուզական վարչությանը, Հետաքննությունների դաշնային բյուրոյին և մնացածներին, ուր աշխատում են արհեստավարժ մասնագետներ, ներառյալ հանրապետականներ, ավելի շատ են վստահում, քան ռուսներին»
Դոնալդ Թրամփն իր պայքարը նախագահի պաշտոնի համար սկսել է 2015 թվականի հունիսին, երբ հայտարարել է իր մրցավազքի մեջ մտնելու մասին, որը ոգևորություն էր առաջացրել նրա կողմնակիցների շրջան
Եվրոպական միության երկրների ներքին գործերի նախարարները համաձայնության են հասել հրազենի նկատմամբ առավել խիստ կարգավորումներ սահմանելու հարցում:
ԵՀՔ-ի ռազմավարական նպատակն է ամրապնդել և հարևան երկրների հետ կիսել ԵՄ-ի՝ դեպի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա ընդլայնման օգուտները՝ բարեկեցություն, կայունություն և անվտանգություն: ԵՀՔ-ը ԵՄ-ի արտաքին քաղաքականության առանցքային մասն է: