Բաժիններ՝

Հունական կողմը կրակել է թուրքական նավի վրա. Թուրքիայի ԱԳՆ-ն վրդովված է

Հունաստանի ափամերձ անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին կրակ է բացել Հռոդոս կղզու ափամերձ շրջանում հայտնված թուրքական բեռնատար նավի վրա այն բանից հետո, ինչ նավը հրաժարվել է ենթարկվել իրենց հրահանգներին:

Հունական կողմը կասկածել է թուրքական «ACT» բեռնատար նավի վրա թմրանյութերի առկայության առնչությամբ, ինչից ելնելով էլ նավի կապիտանին հրահանգել է մոտենալ Հռոդոս կղզու ափերին: Սակայն թուրքական նավը, չենթարկվելով հրահանգներին, որոշել է շարունակել ճանապարհը: Դրանից հետո հունական ափամերձ անվտանգության ծառայությունը նախազգուշական կրակ է արձակել օդ, ապա նաև նավի ուղղությամբ: 16 փամփուշտի հարված ստացած նավը, չդադարեցնելով ընթացքը, մտել է թուրքական ջրեր:

Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ «առևտրային և չզինված նավի վրա հարձակում իրականացնելը, անկախ դրա պատճառներից, որպես արդարացում չունի»: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դատապարտում է «հունական կողմի անհամաչափ գործողությունները և ակնկալում, որ նմանօրինակ միջադեպ այլևս չի պատահի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս