
Ճապոնիայում «Նանմադոլ» թայֆունի պատճառով հետաձգվում են ավիաչվերթներ

Ճապոնիայի Նագասակի քաղաքում «Նանմադոլ» թայֆունի պատճառով հետաձգվել է 43 ավիաչվերթ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ մի շարք շոգենավեր ևս չեղյալ են համարել իրենց ուղևորությունը: Երկաթուղային տրանսպորտի երթևեկության վրա թայֆունը դեռ չի ազդել:
«Նանմադոլ»-ի կենտրոնում քամու ուժգնությունը կազմում է 30-40 մ/վ: Թայֆունը շարժվում է դեպի արևելք և մինչև հուլիսի 5-ը կարող է հասնել Հոնսյու կղզուն, որտեղ գտնվում է մայրաքաղաք Տոկիոն: