Բաժիններ՝

ԵՀ-ն պատժամիջոցներ կընդունի Լեհաստանի դեմ, եթե նա հավնություն տա դատական համակարգի օրենքներին

Եվրահանձնաժողովը պատրաստ կլինի պատժամիջոցներ ընդունելու Լեհաստանի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները հավանություն տան դատական համակարգի նոր օրենքներին: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանս Թիմերմանսը: Թիմերմանսի խոսքով՝ Եվրահանձնաժողովը պաշտոնական հանձնարարական է հղել Լեհաստանի իշխանություններին, որը Վարշավային մեկ ամիս է տալիս բոլոր դժգոհությունների վերացման համար:

Հուլիսի 19-ին Թիմերմանսը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն անհանգստացած է Լեհաստանի նոր օրինագծերից, որոնք սպառնալիքի տակ են դնում դատարանների անկախությունը, եւ կարող է սկսել համապատասխան հետաքննություն:

Անցյալ շաբաթ Սեյմում (խորհրդարանի ստորին պալատում) եւ Սենատում (վերին ալատում) բարեփոխմանը հավանություն տալը հրահրել է բողոքի բազմահազարանոց ակցիաներ: Հուլիսին Լեհաստանի խոշոր քաղաքների փողոցներ է դուրս եկել ավելի քան 100 հազար մարդ: Ցուցարարները կարծում են, որ կառավարող կուսակցությունը ձգտում է Գերագույն դատարանը եւ երկրի ամբողջ դատական համակարգը վերցնել իր վերահսկողության տակ, հաղորդել է ՏԱՍՍ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս