![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայի հարավում հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 10 հազար մարդ
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899884.jpg)
Ֆրանսիայի հարավում 400 հեկտար տարածք ընդգրկող հրդեհի պատճառով տարհանվել է առնվազն 10 հազար մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի հարավ-արևելքում բռնկված հրդեհների մակերեսը գերազանցում է երեք հազար հեկտարը: Երկիրը դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով տրամադրել երկու հավելյալ ինքնաթիռ բնական հրդեհների դեմ պայքարելու համար:
Ներկայում կրակի մարման աշխատանքներին ներգարվված են 19 հատուկ ինքնաթիռ և հրշեջ ծառայությունների ավելի քան երկու հազար աշխատակից: