Բաժիններ՝

Մերձբալթիկայի երկրների նախագահները հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահի հետ

Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներ Ռայմոնդաս Վեյոնիսը, Դալյա Գրիբաուսկայտեն եւ Կերստի Կալյուլայդը հուլիսի 31-ին Տալինում կհանդիպեն ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսի հետ: Այս մասին հաղորդել է Լատվիայի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության բնագավառի իրադրությունը, ռազմավարական համագործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ սպառնալիքները կիբեռտարածությունում եւ տեղեկատվական տարածությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31