Չինաստանը կցանկանար համագործակցել ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկային խնդրի լուծման հարցում
ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը կցանկանար համագործակցել ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկային խնդրի խաղաղ լուծման համար եւ գիտակցում է Փենյանի վրա ճնշման անհրաժեշտությունը՝ երկխոսության վերսկսման համար պայմանների միաժամանկյա ստեղծմամբ հանդերձ: Հուլիսի 26-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
ՉԺՀ-ի արտգործնախարարության ներկայացուցիչը նաեւ մեկնաբանել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարությունը, որը նախօրյակին բավարարվածություն է հայտնել չինական կողմի հետ ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր ատժամիջոցների քննարկումից: Հեյլիի խոսքով՝ Պեկինի պատասխանը «ցուցադրում է նրանց լրջությունը»:
«Հեյլիի հայտարարության վերաբերյալ կցանկանայի ասել, որ մենք սերտ շփումներ ենք պահպանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Անվտանգության խորդհրդի (ԱԽ) մյուսժ անդամների հետ՝ ԿԺԴՀ-ում հրթիռների արձակման վերաբերյալ համապատասխան բանաձեւը մշակելիս:
Շատ կարեւոր է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հիշյալ հարցի շուրջը հանդես գա միասնական դիրքերից, ընդգծել է Լու Կանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: