Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագծին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Օրինագծի ընդունման օգտին տրվել է 419 ձայն, դեմ՝ սոսկ երեքը։

Այժմ փաստաթուղթը պետք է քննարկեն Սենատում: Սպասվում է, որ վերին պալատը նույնպես կընդունի այդ օրինագիծը, որը Կապիտոլիումի բլրին վայելում է ինչեպս Դեմոկրատական, այնպես էլ կառավարող Հանրապետական կուսակցության լայն պաշտպանությունը: Այնուհետեւ փաստաթուղթը, որն ստացել է «Օրենք պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» անվանումը, կդրվի Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանին: Սպիտակ տունը վերջին օրերին ազդանշաններ էր տալիս, թե Թրամփը պատրաստ է ստորագրելու սույն օրինագիծը:

Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժիչ միջոցները Ներկայացուցիչների պալատի կողմից սկզբնապես մշակվել էին առանձին, բայց վերջին պահին միացվել են հակառուսական պատժամիջոցների փաստաթղթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս