Բաժիններ՝

ԵՄ-ի դատարանը չեղարկել է ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չճանաչելու վճիռը

Եվրամիության դատարանը հուլիսի 26-ին չեղարկել է տրիբունալի՝ առաջին ատյանի դատարանի վճիռը, որը 2014 թվականին որոշել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը հանել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից, ասված Է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Դատարանը որոշել է, որ տրիբունալը չպետք է անվավեր դարձներ ահաբեկչական կազմակերպությունների՝ Եվրոպայի ցուցակում ՀԱՄԱՍ-ի պահպանումը, եւ գործն ուղարկել է կրկնական քննության»,- հաղորդել է մամուլի ծառայությունը:

ՀԱՄԱՍ-ի նկատմամբ վերաբերմունքն աշխարհում միանշանակ չէ: Եվրամիությունը, Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան, ի տարբերություն Ռուսաստանի, ՀԱՄԱՍ-ը ճանաչում են ահաբեկչական կազմակերպություն: Հորդանանում այն արգելված է: Ավստարլիայում եւ Մեծ Բրիտանիայում այդ շարժման սոսկ ռազմական թեւն են դասում ահաբեկչական կազմակերպությունների թվին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս