ԵԱՏՄ-ն և Չիլին քննարկում են ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան և Չիլիի առևտրի նախարարի տեղակալ Պաուլինա Նասալը քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների և Չիլիի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հնարավորությունները: Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին՝ Մոսկվայում:

Զրուցակիցներն ընդգծել են Չիլիի ակտիվ դիրքորոշումը ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում: Այժմ երկիրն ունի նման 28 համաձայնագիր:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունների գնահատման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31