![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՀ-ն հայտարարել է ԱՄՆ-ի պատժամիջոցներից եվրոպական շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899920.jpg)
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է եվրոպական շահերի պաշտպանության համար ձեռնարկելու կոնկրետ գործողություններ, եթե դրանց վնաս հասցվի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից: Այս մասին ասված է ՌԴ-ի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին նոր օրինագծի քննարկման արդյունքների վերաբերյալ Եվրահանձնաժողովի՝ հուլիսի 26-ին հրապարակված հայտարարության մեջ:
«Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել, որ, եթե (Եվրոպայի ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին – ծանոթ. խմբ) Եվրամիության մտահոգությունները բավականաչափ նկատի չառնվեն, մենք պատրաստ ենք համապատասխան գործելու մի քանի օրվա ընթացքում»,- ասված է փաստաթղթում, հաղորդել Էէ ՏԱՍՍ-ը: