Նվազագույնը 11 մարդ է զոհվել Իրանի հյուսիսային լեռնային շրջաններում երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևների ու ջրհեղեղի հետևանքով, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ավելի քան 20 մարդ է զոհվել, մոտ 20 մարդ էլ տուժել են Թուրքիայի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որը սահմանակից է Սիրիայի Քոբանի քաղաքին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Անհայտ անձը այսօր կրակ է բացել Ստամբուլի կենտրոնում ու վիրավորել 5 մարդու, այդ թվում՝ մեկ արտասահմանցի զբոսաշրջիկի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Նվազագույնը 14 աֆղանցի զինծառայող է զոհվել Քաբուլից հարավ ընկած Լոգար նահանգի զորանոցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռների հասցրած ավիահարվածի հետևանքով, հայտնում է իրանական անգլալեզու «Պրես ԹիՎի» հեռուստաալիքը:
«Միջկորեական հարաբերությունները լավացնելու համար հարկավոր է ստեղծել մթնոլորտ, որտեղ երկխոսության անցկացումը հնարավոր կդառնա: Սակայն ներկայիս իրավիճակում առաջընթաց երկկողմ հարաբերություններում չի կարելի ակնկալել»:
Վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել այսօր Մոսկվայի շրջանում՝ կապված եղանակային պայմանների վատացման հետ, հայտնում է TASS-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է Հունաստանի պարտքային բեռը թեթևացնելու հնարավորությունը, ընդ որում՝ նա դարձյալ բացառել է, որ եվրոգոտուց դուրս չգալու պարագայում Հունաստանի հիմնական պարտքը դուրս կգրվի, հայտնում է Bloomberg-ը:
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվայից մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ իր ընտանիքի մոտ: Այս մասին նա հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:
Կյանքի 68-րդ տարում Մոսկվայում երեկ գիշեր ծանր հիվանդության հետևանքով մահացել է ՌԴ Պետդումայի նախկին նախագահ Գենադի Սելեզնյովը:
YouTube-ում է հայտնվել տեսագրություն, որը, ըստ ntv.ru–ի, նկարահանվել է Դոնեցկում մալայզիական ավիաուղիներին պատկանող «Բոինգ» ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո:
Ալմա-Աթայից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում ուղևորներից մեկը մահացել է, հայտնում է LIfeNews-ը:
79 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ալեքս Ռոկոն, ով հայտնի էր «Կնքահայրը» ֆիլմում խաղացած դերով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շախմատիստը հույս ունի, որ իր մասին հիշատակումները ջնջելը երկար ժամանակ կխլի «պուտինյան» լակեյներից:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրախմբին կոչ է արել եվրոգոտում միասնական կառավարություն ստեղծել:
Չինաստանում գանգի փոխպատվաստման յուրահատուկ վիրահատություն է կատարվել:
Պարզվել է, որ ամենաշատը կին միլիարդատերեր ապրում են Անգոլայում, Չիլիում և Պերուում:
Բոլոր հնագույն ձեռագրերը, պահպանված քարտեզները, հնագույն դամբարաններն ու գերեզմանները, առանց բացառության, փաստում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հնամենի մասն է:
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ հիասթափված է 1933թ. կադրերի հրապարակումից, որտեղ երևում է, թե ինչպես է Մեծ Բրիտանիայի ապագա թագուհի Էլիզաբեթ 2-րդը, ենթադրաբար, ձեռքը վեր պահում նացիստական ողջույնի պես:
Ամերիկացի լուսանկարիչ Քրիստոֆեր Հերվիգը այցելել է ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, որպեսզի վավերագրի խորհրդային ժամանակներում ստեղծված ավտոբուսային կանգառները, հայտնում է bigpicture.ru-ն:
Մոսկվայի արևելքում 47-ամյա տղամարդը 12 տարեկան աղջկան բռնաբարելուց հետո ցատկել է բնակելի շենքի 3-րդ հարկից՝ այդկերպ փորձելով խուսափել պատասխանատվությունից, հայտնում է LifeNews-ը:
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ու հրատարակիչ Լորան Սուրիսոն հայտարարել է, որ պարբերականը այլևս չի տպագրի Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, հայտնում է korrespondent.net-ը:
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեկ ավարտել է երկրի նախագահի թեկնածուների փաստաթղթերի ընդունումը: Ինչպես հայտնում է Interfax-ը, անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 14 թեկնածու:
Իսլանդիայի դեռահասների կեսից ավելին՝ 53%-ը, ցանկանում է չափահաս դառնալուն պես արտագաղթել երկրից: Այս մասին են վկայում Ակյուրեյրիի համալսարանի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Dow Jones ինդեքսը ամերիկյան ֆոնդային բորսայում նվազել է 0,19%-ով՝ մինչև 18 086,45 կետ, բայց NASDAQ ինդեքսը բարձրացել է 0,91%-ով՝ մինչև 5 210,15 կետ, S&P 500-ը՝ 0,11%-ով՝ մինչև 2 126,64 կետ:
Հունիսի 17-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները Տաշբուրուն գյուղի մոտակայքում փակել են Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհը:
Հաղորդավար ու «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Facebook-յան իր օգտահաշիվը բացելուց մի քանի ժամ անց այն ստիպված է եղել ջնջել, քանի որ վերջինիս հասցեին տեղացել են վիրավորանքներ, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Սերբ երգիչ, ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Սերը կփրկի աշխարհը» խորագրով համերգը Կիևում չեղյալ է հայտարարվել: Ինչպես հայտնում է viva.ua-ն, համերգը պետք է կայանար հուլիսի 28-ին:
«Եղել են իրավաբանական հարցեր՝ կապված ալրաղացի գնման հետ, որը պատմական արժեք է՝ գնված զբոսաշրջիկի կողմից: Ես անգամ դիմել եմ դատախազություն: Ստերլիգովի մամլո ասուլիսին լրագրողներից մեկը գործարարին հարցրել էր՝ արդյոք նա գիտի իմ դիմումի մասին, ինչից հետո միլիոնատիրոջ փաստաբանը հրապարակավ ինձ վիրավորեց, նրա խոսքերը կրկնեց նաև Ստերլիգովը: Իմ բողոքն առաջին հերթին Հայրապետովի դեմ է: Ես փոխհատուցում եմ պահանջում»:
Շոտլանդիայի մի քանի շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բաթումի բնակիչները պարեկային ոստիկաններին հայտնել են, որ «պարող շատրվանների» մոտ 12 տարեկան երկու արտասվող աղջիկներ են գտնվում, ովքեր չեն հասկանում վրացերեն ու ենթադրաբար, կորել են: