Իրանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ միջազգային քաղաքականության հարցում, իսկ մասնակցությունը միջուկային ծրագրի բանակցությունների հարցում բացառիկ էր, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ օգոստոսի 29-ին երգիչը հանդես կգա Բելգիայի Casino de Knokke-ում:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը պատրաստվում է այցելել Հարավային Կովկաս: Ինչպես հայտնում է Եվրոպական խորհրդի կայքը, Տուսկի այցը տեղի կունենա հուլիսի 20-22-ին:
Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը «ձախողման դատապարտված» է անվանել Եվրամիության պլանը՝ Հունաստանը դուրս բերել դեֆոլտից ու եվրոգոտուց դուրս գալուց:
Համացանցում է հայտնվել օսկարակիր ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմի թրեյլերը:
Ամերիկյան Maroon 5 ռոք խմբի համերգները Չինաստանում չեղյալ են հայտարարվել, հայտնում է The Guardian-ը:
LifeNews-ը կարողացել է խոսել 28-ամյա Ալեքսանդրա Օլենինայի հետ, ում երկու ընկերուհիները Մոսկվայի բնակելի շենքերից մեկի 6-րդ հարկի պատուհանից նետել էին ցած:
Թուրքիայում մոտ ապագայում կարող է տեղի ունենալ «օրենքով գողերի» մեծ հավաք, որին պլանավորում է մասնակցել ավելի քան 100 մարդ:
ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի միջուկային ծրագրի հարցով քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հուլիսի 20-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժ. 09:00-ին: Այս մասին TASS-ին հայտնել է ՄԱԿ-ի իր աղբյուրը:
ԴԱԻՇ-ը առաջին անգամ տեսանյութ է տարածել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է Սիրիայի Հոմս նահանգում գլխատվում սիրիական կառավարական ուժերի հրամանատարներից մեկը, հայտնում է Dailу Mail պարբերականը:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցով «նորմանդյան քառյակի» ղեկավարների հեռախոսային համաժողովն ավարտվել է, RIA Novosti-ին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:
Քրեական գործ է հարուցվել բիզնեսմեն և Ռուսաստանի ամենահայտնի ֆերմեր Գերման Ստերլիգովի և նրա փաստաբան Արթուր Այրապետովի նկատմամբ:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 20-21-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում կատարելով Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի մամլո ծառայությանը:
Եվրոպական դատարանը Իտալիային տուգանել է 20 մլն եվրոյով Կամպանիայի (երկրի հարավային շրջանը) քաղաքներում թափոնները ժամանակին չհավաքելու ու չվերացնելու համար, ինչպես պարտավոր է անել ԵՄ չափանիշներով:
Ջեյմս Հոլմսը, որը 2012 թվականին կրակ էր բացել Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում «Բեթմեն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, մեղավոր է ճանաչվել երդվյալ ատենակալների կողմից սպանություն կատարելու մեջ:
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) կոչ է արել խստացնել քաղավիացիայի օդաչուների ստուգման կանոնները, որպեսզի բացառվի Germanwings ընկերության ինքնաթիռի ողբերգության կրկնությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը արձագանքել է դերասանուհի Պամելա Անդերսոնի բաց նամակին, որտեղ նա կոչ է անում Ռուսաստանին թույլ չտալ, որ իր ջրային տարածքով անցնի ֆինվալի միս տեղափոխող իսլանդական նա
Հունաստանի հարավ-արևելքում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ, թանձր ծուխը ուղղվել է Աթենքի կողմը: Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան, հայտնում է Associated Press-ը:
Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով 21 տարով դատապարտվել է բանտարկության 2011 թվականին 77 մարդու սպանելու համար, ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետ, հայտնում է BBC-ն:
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասնակի կաթվածահար է եղել: Նրա բժիշկների խոսքով՝ Գորբաչովի վիճակը գնահատվում է կայուն, սակայն հնարավոր է բացասական դինամիկա:
Եկել է ժամանակը ինտենսիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Մոսկվա, հայտնում է APA-ն:
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Գայդարը նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի օգնական, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում է Кавказский Узел-ը, Դոնի Ռոստովի կայազորային դատարանի կողմից կալանավորվել է գնդապետ, նախկինում Հարավային ռազմական օկրուգի պարենի ապահովման պետի տեղակալ Դենիս Զորինը, ով մեղադրվում է Գյումրիի ռազմաբազայում զինծառայողներին մատակարարվող պարենամթերքի յուրացման մեջ:
ԱՄՆ Թեննեսի նահանգի Չաթանուգա քաղաքում սպանվել է 4 ծովային հետևակ: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կատարվում է դեպքերի հետաքննություն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրով համաձայնագիրը երկու երկրների հարաբերություններին նոր շունչ է հաղորդում ու հայտնել է Թեհրանում հնարավորինս արագ բրիտանական դեսպանություն բացելու մտադրության մասին:
«Կան մարդիկ այն կողմում (հանրապետականներ), ում ես հարգում եմ ու ովքեր միանգամայն պարզ ասել են, որ դա իրենց կարծիքով սխալ է: Նրանք ենթադրում են, որ իրանցիները խաբելու են: Կարծում եմ՝ դա հարգանքի արժանի փաստարկ է»,-ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:
Վիեննայի համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի թուրք-իրանական հարաբերությունների լավացման համար, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարին, հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Եվրամիությունը հայտարարություն է կատարել՝ կապված Վրաստանի ու Հարավային Օսիայի սահմանի երկայնքով տեղադրված նոր տարբերիչ նշանների տեղադրման հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: