![](/banners/BeFunky-design.jpg)
Եգիպտոսում մեկ շաբաթում ոչնչացվել է 40 ծայրահեղական
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899788.jpg)
Եգիպտոսի զինվորականները մեկ շաբաթվա ընթացքում Սինայի թերակղզու հյուսիսում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակում չեզոքացրել են 40 ծայրահեղականի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Հինգ զինյալ ձերբակալվել է, ոչնչացվել են նրանց պատկանող զինամթերքը, փոխադրամիջոցները: