Բաժիններ՝

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր՝ 16 ՄՎտ հզորությամբ լողացող հողմային տուրբինը, որը տեղադրված է հատուկ հարթակի վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հարթակը ծովի հատակին ամրացված է ճոպաններով, ինչի շնորհիվ գրեթե չի ճոճվում։ 307 մետր բարձրությամբ կայանքը ուղևորվում է դեպի Լուֆենգի նավթագազային հանքավայր՝ Հարավչինական ծովում։ Դրա առանձնահատկությունն այն է, որ արտադրված էլեկտրաէներգիան չի փոխանցվելու ցամաքային էլեկտրացանցին, այլ ստորջրյա մալուխներով մատակարարվելու է հարակից նավթագազային հարթակներին։

Հաշվարկների համաձայն՝ տուրբինը տարեկան կարտադրի շուրջ 54 միլիոն կՎտ·ժ էլեկտրաէներգիա։ Դա հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել ծովային հարթակներում վառելիքի սպառումը․ ընկերությունը կանխատեսում է տարեկան խնայել մոտ 15 հազար խմ վառելիք և 35 հազար տոննայով կրճատել CO₂-ի արտանետումները»,- ներկայացրել է Ազիզյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031