Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդը

Իրանն այսօր մահապատժի է ենթարկել մի տղամարդու, որը դատապարտվել էր հունվարին երկրի կենտրոնական Դեհաղան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ նահանգապետի գրասենյակը հրկիզելու և ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու համար, հաղորդել է իրանական դատական համակարգի «Միզան» լրատվականը:

«Միզանը» հայտնել է, որ մահապատժի ենթարկվածը Մոհամմադ Ամինի Դեհաղանին էր, և նշել, որ Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել նրա նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը։

Տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաներից հետո Իրանում մահապատիժների աճ է նկատվում։

Ըստ իրավապաշտպան խմբերի, այդ թվում՝ Amnesty International-ի՝ Չինաստանից հետո Իրանը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրորդ երկիրն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031