Հույն երկու զինվորականները հայրենիք վերադարձան Թուրքիայում բանտարկությունից հետո

Հույն երկու զինվորականները, որոնք մարտ ամսից բանտարկված էին Թուրքիայում, վերադարձել են հայրենիք: Այդ մասին հայտնել է Աթենքի նորությունների գործակալությունը:

Զինվորականների հետեւից էդեռնե իր ինքնաթիռն էր ուղարկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Ինքնաթիռն ուշ գիշերին վայրէջք է կատարել Սալոնիկում, որտեղ զինվորականներին դիմավորել են ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, բանակի Գլխավոր շտաբի պետ Ալկիվիադիս Ստեֆանիսը:

Հույն զինվորականներ Անգելոս Միտրետոդիսը եւ Դիմիտրիս Կուկլատզիսը 5,5 ամիս գտնվել են թուրքական բանտում: Նրանք ձերբակալվել էին մարտի 1-ին, երբ Էվրոսի շրջանում պարեկման ժամանակ վատ եղանակի պատճառով սխալմամբ մտել էին Թուրքիայի տարածք: Օգոստոսի 14-ին Էդիռնեի դատարանն ազատել է նրանց:

Ցիպրասը հայտարարել է, որ բանտից երկու հույն զինվորականների ազատումը «արդարության ակտ է, որը կօգնի տարածաշրջանում ամրապնդելու բարեկամությունը, բարիդրացիությունը եւ կայունությունը»:

Զինվորականների ձերբակալումը վերջին ամիսներին ամենասուր խնդիրներից մեկն էր Անկարայի եւ Աթենքի հարաբերություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս