Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սկսվել է «Եվրատեսիլ 2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումը «Face the Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») երգով ելույթ կունենա երկրորդ համարի ներքո:
«ԵԱՀԿ-ն պետք է վերականգնի այն ներուժը, որը թույլ կտա վերահսկել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը;
Մեզ հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ Արտաքին և պաշտպանական խորհրդի ղեկավար, միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովն անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության ապագային և զարգացման հեռանկարներին` ասաց, թե ԵՄ-ն նույնպես առանց խնդիրների չի ձևավորվել և դարձել ներկայիս կայուն միությունը։
2015 թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի օրերին, աշխարհասփյուռ հայությունը մեկ կարևոր հաստատում կատարեց. անցյալում թողնելով արտասուքն ու սուգը` հայը հանձինս իրեն տեսավ որպես հառնող, բռունցքվող, պայքարող, հայրենատեր ու պահանջատեր մեկին: Հառնումի ու վերածննդի խորախորհուրդ ապրիլին, ավելին` հենց 24-ին Հայրենի Ջավախքի Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքի Վ. Հովսեփյան փողոցի թիվ 35 տանը, Մերուժան Քաջոյանի երիտասարդ ընտանիքում լույս աշխարհ եկան երկվորյակ դուստրերը` Վերոնիկա և Վիկտորյա Քաջոյանները:
ԵՄ անդամ երկրներն ու ԱլԳ երկրները ստիպված են լինելու ընտրություն կատարել` կա՛մ ամուր եվրոպական շուկայի ձևավորում, որը կարող է ունենալ հստակ որոշակիացված սահման ՌԴ-ի և նրա արբանյակների միջև, կա՛մ բոլոր հետսովետական երկրների հետ համագործակցությունից հրաժարում, որը կհանգեցնի ԽՍՀՄ նոր ձևաչափի ձևավորման։
Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագուն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարևորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որևէ փորձ կատարելու համար։
Խոսքը գնում է մի նամակի մասին, որը Ճապոնիայում խորհրդային հետախուզության գործակալ Ռիխարդ Զորգեին ուղարկել է նացիստական Գերմանիայի արտգործնախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպը:
Դեռ հայտնի չէ, թե ընդհանրապես ինչ որոշումներ կընդունվեն մայիսի 21-22-ը կայանալիք Ռիգայի գագաթաժողովում:
Կաբաևան Իոսիֆ Կոբզոնի հետ վարել է «Ալինա» գեղարվեստական մարմնամարզության 7-րդ փառատոնը:
Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունի Ռիգայի գագաթաժողովից:
Դեպի ՆԱՏՕ Վրաստանի շարժն անդառնալի է:
Դժբախտաբար, մենք գործ ունենք հակադրվելու հետ, իրավիճակը «կամ-կամ» ներկայացնելու փորձերը, զրոյական արդյունքով խաղի նման, կհանգեցնեն անցանկալի, անբարենպաստ արդյունքների:
Մենք պետք է ուսումնասիրենք ու որոշենք, թե ներկայումս ինչպես խորացնենք մեր հարաբերությունները:
«Հայաստանին ու Ռուսաստանին ամուր պատմական կապերն են միավորում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրիբոյեդով» ակումբի հրավերով Երևան ժամանած ռուսաստանցի գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, իր քաղաքական հրապարակումներով ՌԴ-ում հայտնի Զախար Պրիլեպինը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը համատեղելի ցանկության հետ՝ ստորագրել քաղաքական բնույթի համաձայնագիր Եվրոպական միության հետ:
Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Կիևում՝ Ղրիմի թաթարների բռնագաղթեցման 71-ամյակին (1944թ.) նվիրված միջոցառման ժամանակ:
Գազատարի կառուցման մեկնարկային աշխատանքներին մասնակցելու է երկու նավ:
Հայաստանի Ամերիկայն Համալսարանը (ՀԱՀ) ուրախ է տեղեկացնելու, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Vox-ի (Ձայն) վերջերս ունեցած հարցազրույցում մեջբերվել է Հանրային առողջապահության ֆակուլտետի փոխդեկան դոկտոր Վարդուհի Պետրոսյանի համահեղինակած Health Affairs-ի (Առողջապահական Հարցեր) հետազոտությունը:
«Ուկրաինական հակամարտությունը դեռ կշարունակվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրիբոյեդով» ակումբի հրավերով Երևան ժամանած գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, իր քաղաքական հրապարակումներով ՌԴ-ում հայտնի Զախար Պրիլեպինը` անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին և Մինսկյան պայմանավորվածություններին: Նա նշեց, որ արդեն սովորական են դարձել այն ճնշումները, որոնք Արևմուտքը գործադրում է Ռուսաստանի նկատմամբ: Նրա գնահատմամբ` դա Ռուսաստանի համար բնականոն մի իրավիճակ է, քանի որ նոր չէ:
Հունաստանն ընդհանուր առմամբ վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո:
Լավրովն այդ մասին հայտարարել է Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ;
Դրանց արդյունքներով էլ որոշում կընդունվի տվյալ համալիրը ռուսական բանակի սպառազինության մեջ ընդունելու մասին:
Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց իրավունքների պաշտպանությամբ:
ԱՄՆ-ը ակտիվացել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, ինչը տեղի է ունենում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ սահմանած պատժամիջոցները վերանայելու շեմին:
«ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը չի արժանանա Մոսկվայի բարկությանը, քանի որ Մոսկվան պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
Ասադի վարչակարգի դաշնակիցներն ավելի վաղ ընդլայնել են նրան աջակցելը՝ խուսափելու համար ապագայում Ասադի կառավարության տապալումից:
Այս մասին այսօր հայտարարել է Ղրղըզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը:
ԱՄՆ-ի ու Կուբայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում կանցկացվի մայիսի 21-ին:
Վերջին 30 տարում Սաուդյան Արաբիան ֆինանսավորել է Իսլամաբադի միջուկային ծրագրի զգալի բաժինը:
Նրա էջը գտնվում է հետևյալ հասցեում https://twitter.com/POTUS:
Մենք չենք նահանջի Ուկրաինայի հանդեպ մեր դիրքորոշումից: