Բաժիններ՝

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակչից հետո անկարգnւթյnւնների պատճառով ավելի քան 140 մարդ է բերման ենթարկվել

Ֆրանսիացի իրավապահները Փարիզում և նրա արվարձաններում ավելի քան 140 մարդու են ձերբակալել ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ազգային հավաքականի պարտությունից հետո սկսված անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնում է OuestFrance-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանությանը:

«Փարիզում և նրա արվարձաններում խաղի պատճառով միջադեպեր են տեղի ունեցել։ Նախնական տվյալներով 141 մարդ է բերման ենթարկվել»,- հաղորդում է ալիքը։

Բերման ենթարկելու հիմնական պատճառը օրինախախտների կողմից իրավապահների դեմ հրավառությունների օգտագործումն է եղել։ Նշվում է, որ լուրջ տուժածներ չկան։

Բացի այդ, անկարգություններ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Երիտասարդների մի քանի խմբեր խաղի ընթացքում հավաքվել են քաղաքի կենտրոնական Բելկուր հրապարակում։ Ավելի ուշ նրանք նույնպես հրավառություններ են կիրառել իրավապահների դեմ։ Լուրջ վնասների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը հաղթել է Ֆրանսիայի թիմին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում։ Դալլասում կայացած հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031