Իրաքի հարավում գտնվող Ֆաու առանցքային նավահանգստի մոտակայքում ԱԹՍ է ընկել․ Al-Jazeera
Անհայտ ծագման ԱԹՍ է ընկել Իրաքի հարավում գտնվող ռազմավարական կարևորության Ֆաու նավահանգստի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի անվտանգության մարմինների սեփական աղբյուրին։
«Անհայտ ԱԹՍ է ընկել Ֆաու նավահանգստի մոտակայքում»,- հայտնել է աղբյուրը։
Բասրայի նահանգային իշխանություններն իրենց մամուլի հաղորդագրության մեջ հայտնել են, որ միջադեպի հետևանքով նյութական վնաս չի արձանագրվել։
Ֆաու նավահանգիստը ռազմավարական նշանակության նախագիծ է Իրաքի իշխանությունների համար։ Ակնկալվում է, որ շինարարության ավարտից հետո այն կդառնա Մերձավոր Արևելքի խոշորագույն նավահանգիստը։

