«Պատերազմի սարսափներն այլևս երբեք չպետք Է կրկնվեն». Աբե
Մոլորակի ներկայիս աշխարհակարգը ձեռք է բերվել շնորհիվ այն մարդկանց, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհ դարձան, եւ դրա սարսափներն այլեւս երբեք չպետք է կրկնվեն: Այդ մասին օգոստոսի 15-ին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ Տոկիոյում ելույթ ունենալով հիշատակի արարողությանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում երկրի կապիտուլյացիայի 73-րդ տարելիցին:
«Մենք երբեք չեն մոռանա, որ ներկայիս աշխարհը եւ բարգավաճումը ձեռք են բերվել նրանց շնորհիվ, ովքեր պատերազմի զոհ դարձան: Պատերազմի սարսափներն այլեւս երբեք չպետք է կրկնվեն: Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել մսոլորակի խաղաղությանն ու բարգավաճմանը»,- նշել է նա «Նիպոն Բուդոկան» սրահում արտասանած իր ճառում:
Դրանից հետո հայտարարվել է լռության րոպե, այնուհետեւ ազգին ուղերձ է հղել Ճապոնիայի Ակիհիտո կայսրը: Նա հույս է հայտնել, որ «այլեւս երբեք ավերիչ պատերազմներ չեն լինի», եւ նշել է, որ «խորհրդածում է այն տեւական խաղաղության մասին, որը հաստատվել է պատերազմից հետո»: Սա Ակիհիտոյի վերջին ուղերձն է Ճապոնիայի կապիտուլյացիայի տարելիցի կապակցությամբ, քանի որ 2019 թվականի ապրիլի վերջին նա գահը հանձնելու է իր ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: