Բաժիններ՝

Սեուլը փորձելու է մինչև տարեվերջ միացնել երկու Կորեաների ճանապարհները. Մուն Չժե Ին

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ տարածաշրջանի խաղաղությանը: Ընդսմին նա նշել է, որ այն Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման հավելումը է:

«Երկու կորեական պետությունների միավորումը կարեւոր է «գոյատեւման եւ զարգացման» համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 73-րդ տարեդարձի առթիվ կայացած արարողության ժամանակ:

«Թեեւ քաղաքականապես միավորումը կարող երկար ժամանակ պահանջել, Հարավի եւ Հյուսիսի միջեւ խաղաղության հաստատումը փոխադարձ բարեկամական այցերը, արդի տնտեսական հանրակցության կազմավորումը լիակատար ազատագրում կնշանակի մեզ համար»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Մուն Չժե Ինը հայտնել է, որ Հարավային Կորեան ջանքեր է գործադրում, որպեսզի մինչեւ ընթացիկ տարվա վերջն իր երկաթուղիներն ու ատոմոբիլային ճանապարհները միացնի հյուսիսկորեականների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս