Ռուսաստանը 2019 թվականին առաքելություն կիրականացնի դեպի Մարս, իսկ հետագայում ռուս մասնագետները կփորձեն վայրէջք կատարել Լուսնի բեւեռներում:
Սաուդյան Արաբիայում երեք ամիս հետո կանայք կկարողանան անվտանգության ծառայությունների աշխատակիցներ դառնալ թագավորության քաղաքացիական պաշտպանության ուժերում եւ պետական հատվածում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այժմ Վաշինգտոնում է և այս այցի շրջանակներում մի շարք կարևոր հանդիպումներ է ունենում այնտեղի պետական և ոչ պետական տարբեր շրջանակների հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» խորագրով համաժողովի ժամանակ բեմ բարձրանալիս սայթաքել և ընկել է:
Միաժամանակ հրաժարական է ուղարկվել ամբողջ կառավարությանը, ինչպես դա պահանջում է ազգային սահմանադրությունը:
Մի քանի ամիս շարունակվող Թրամփ-Թիլերսոն կուլիսային տարաձայնություններից հետո մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աղմկահարույց պաշտոնանկություն արեց:
Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների, այդ թվում՝ անվտանգության դաշնային ծառայության և Կրեմլի հետ սերտ առնչություն ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնությամբ հիմնադրված ինտերնետ-հետազոտությունների գործակալության նկատմամբ:
Բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար դատապարտված Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորման հետ կապված միջադեպն սպառնում է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը:
Մարտի 15-ին հումանիտար միջանցքով յուրաքանչյուր ժամում ավելի քան 800 մարդ է լքում Արեւելյան Գութան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Միացյալ Թագավորությունում Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ կապված միջադեպի ֆոնին ռուս-բրիտանական հարաբերություններում ստեղծված իրադրությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել Ռուսաստանի հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան բժշկական պատճառներով չի մեկնի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որը նշանակված է մարտի 16-ին:
«Չեմ կարծում՝ հետևություններ արած լինեն այնպես, ոնց մենք ենք հասկանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարության մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 15-ին հայտնել է, որ շուտով կհայտարարի այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Մեծ Բրիտանիայում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման շուրջն ստեղծված իրադրության առնչությամբ:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին մեղադրել է երկրի խորհրդարանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ եւ առաջարկել է նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, տեղեկացնում է BBC-ին:
Մոսկվայի նկատմամբ Լոնդոնի ձեռնարկած միջոցներին Ռուսաստանի պատասխանը կհետեւի շատ շուտով: Մարտի 15-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան – հնարավորությունների երկիր» համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Լույս մարտի 15-ի գիշերը առնվազն 15 պաղեստինցիներ են ձերբակալվել Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի զինծառայողների ու հատուկ ծառայությունների ստուգարշավների ժամանակ:
Աֆրինում Թուրքիայի ռազմարշավը հրահրվեց Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններով:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը հաջորդ շաբաթ Համացանցում ճնշումների, հալածանքի եւ ծաղրանքների դեմ պայքարի մեթոդները կքննարկի Միացյալ Նահանգների այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը, Microsoft-ը, Google-ը, Twitter-ը եւ Snap-ը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը չի բացառել իր երկրի տարածքում այն հարուստ ռուսաստանցիների ակտիվների կալանադրման հնարավորությունը, որոնք կապված են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Անուղղակի ձևով ցանկացած բարեփոխում կազդի տոմսի գնի վրա»,- ասաց Ս.Ավետիսյանը՝ նշելով, որ օդերևութաբանական ծառայությունների համար սահմանված 30 հազար դրամ վարձավճարն այլևս չի լինելու:
Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը (ՀԿՀԿ) մարտի 15-ին հումանիտար դադարի ժամանակ կարողացել է կազմակերպել Արեւելյան Գութայից խաղաղ բնակիչների անընդմեջ ելքը, ներկա դրությամբ շրջանը լքել է ավելի քան 350 մարդ:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն և այնտեղ տեղի ունեցող հանդիպումները կապվա՞ծ են ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, և հնարավո՞ր է Արցախի նախագահն առաջիկայում նման այց կատարի Մոսկվա, հետևյալն ասաց…
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցի՝ ՌԴ-ում ստեղծված «Ռուսաստան-Արցախ բարեկամության միություն» հասարակական կազմակերպության մասին հարցին, որն, ըստ ռուսական մամուլի հրապարակումներին, ՌԴ-ում Արցախի ներկայացուցչությունն է հիմնադրել, ասել է, թե ՌԴ-ում Արցախը ներկայացուցչություն չունի:
Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է լյուկի փեղկը եւ շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորները:
Սոչիում մահացած գտնված աղջկա սպանության կասկածանքով ձերբակալել են նրա մոր 28-ամյա կենակցին, նա խոստովանական ցուցմունքներ է տվել:
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասը անմիջապես վավերացումից հետո կդրվի ժամանակավոր կիրառման:
Իսրայելական հրետանին մարտի 15-ին կրակ է բացել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների դիրքերի վրա:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բրիտանիայի հետախուզությունը և Ազգային հանցավորության գործակալությունը սկսելու է վերահսկել և քննություն իրականացնել կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ֆինանսական և գործարար վարքագծի շուրջ:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին տպավորված է վերջին ամիսների ընթացքում սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններով: