Բաժիններ՝

Մյանմայում ճեղքված ամբարտակի ջուրը հեղեղել է Սվա քաղաքը

Մյանմայի կենտրոնական մասում գտնվող ջրամբարի ջուրը ճեղքել է ամբարտակը եւ հեղեղել մերձակա քաղաքը՝ Սվա շրջկենտրոնը, ինչպես նաեւ երկրի գլխավոր ավտոմայրուղու մեծ մասը, որը Մյանմայի մայրաքաղաք Նեյպիեդոն կապում է Յանգոն եւ Մանդալայ խոշոր քաղաքների հետ: Այդ մասին օգոստոսի 29-ին Facebook-ում հայտնել է Մյանմայի հրշեջ ծառայության դեպարտամենտը, որը երկրի արտակարգ իրավիճակների գծով հիմնական գործակալությունն է:

Աղետի ստույգ մասշտաբներն առայժմ հայտնի չեն, տուժածների վերաբերյալ տվյալներ չկան: Հրշեջ ծառայության դեպարտամենտի ստորաբաժանումները որոնողա-փրկարարական գործողություններ են սկսել: Յանգոն-Նեյպիեդո-Մանդալայ ճանապարհով ավտոմեքենաների երթեւեկությունը փակված է ողողված տեղամասի երկու ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031