Բաժիններ՝

Գերմանիայում Էրդողանի ոսկեգույն արձան է հայտնվել

Գերմանիայի Հեսենի դաշնային երկրամասի Վիսբադեն քաղաքում հայտնվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ոսկեգույն արձանը: Այդ մասին հայտնել է t-online պորտալը:

Ինչպես գրել է պորտալը, Էրդողանի չորսմետրանոց ոսկեգույն արձանը կանգնած է քաղաքի կենտրոնի հրապարակում: Արձանը կանգնեցվել է Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում, որը հայտնի է արվեստի միջոցով իր սադրանքներով:

Իր հերթին Bild հրատարակությունը հայտնում է, որ ոմանք արձանի մոտ լուսանկարվում են Թուրքիայի դրոշը ձեռքներին: Ըստ որում Էրդողանի հակառակորդները մի քանի անպարկեշտ մակագրություններ եւ պատկերներ են արել արձանի վրա:

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, իրենց հայտնի է պատահածի մասին, եւ կարգի պահապանները հետեւելու են, թե ինչպես կզարգանան իրադարձություններն օրվա ընթացքում:

Փառատոնը Վիսբադենում տեղի է ունենում օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը՝ «Վատ նորություններ» կարգախոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031