Բաժիններ՝

Պուտինը հայտարարեց կենսաթոշակային բարենորոգման նախագիծը մեղմացնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կենսաթոշակային բարենորոգման նախագիծը կսրբագրվի. մասնավորապես, կանանց համար կենսաթոշակային տարիքը կբարձրացնեն ոչ թե մինչեւ 63 տարեկան, ինչպես սկզբնապես պլանավորվել էր, այլ մինչեւ 60 տարեկան: Այս հայտարարությունը նա արել է իր հեռուստաուղերձում, որի սղագրությունը զետեղված է Կրեմլի կայքում։

Բացի դրանից, Պուտինն առաջարկել է սահմանել նախակենսաթոշակային տարիք հասկացությունը՝ հինգ տարի մինչեւ թոշակի գնալը: Նախակենսաթոշակային տարիքի քաղաքացիների համար նա հանձնարարել է մշակել որակավորման բարձրացման հատուկ ծրագիր:

Նախագահը նաեւ կոչ է արել կենսաթոշակների նշանակման գործող պայմանները պահպանել Հյուսիսի բնիկ փոքրաթիվ ժողովուրդների համար:  Սկզբնապես առաջին ընթերցմամբ Դումայի կողմից հավանության արժանացած օրինագծի պարամետրերն այսպիսին էին. կանանց համար կենսաթոշակային տարիքը պետք է 55-ից աճեր մինչեւ 63, տղամարդկանց համար՝ 60-ից մինչեւ 65 տարի: Երկրորդ ընթերցումը պլանավորված է սեպտեմբերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031