Մակքեյնը նախօրոք էր ընտրել, թե ովքեր են իր դագաղը հոգեհանգստի տանելու. Politico
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը, որը կյանքի 82-րդ տարում վախճանվել է ուղեղի ուռուցքից, վաղօրոք պլանավորել էր սեփական հուղարկավորությունը եւ ընտրել այն մարդկանց, ովքեր սեպտեմբերի 1-ին իր դիով դագաղը Վաշինգտոնի մայր տաճար կտանեն հիշատակի ժամերգության: Նրանց թվում է ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Կարա Մուրզա Կրտսերը: Այդ մասին հայտնել է Politico հրատարակությունը:
Բացի Կարա Մուրզայից, քաղաքական գործչի դիով դագաղը կտանեն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Վիսկոնսինի նահանգից նախկին դեմոկրատ սենատոր Ռաս Ֆայնգոլդը, պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոենը, ինչպես նաեւ Մակքեյնի մի քան ընկերներ, որոնց թվում է դերասան Ուորեն Բիթթին:
Ջոն Մակքեյնը վախճանվել Է օգոստոսի 25-ին 81 տարեկան հասակում: Սենատորի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) Ռազմածովային ակադեմիայի տարածքում, որը նա ավարտել է 1958 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: