Բաժիններ՝

Մեյը խնդրել է «աշխարհի վերջը» չհամարել առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Եվրամիության կազմից (ԵՄ) Մեծ Բրիտանիայի դուրս գալն առանց գործարքի կնքման չի դառնա «աշխարհի վերջը»: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Մեյն այսպիսով համաձայնվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Ռոբերտու Ազեւեդուի հետ, որն անցյալ շաբաթ BBC-ի «Ռադիո 4»-ի եթերում հայտարարել է, թե առանց գործարքի Brexit-ն «չի դառնա աշխարհի վերջը… բայց նաեւ հեշտ բան չի լինի»:

«Գործարքի բացակայությամբ իրադրության մասին նա ասել է, որ դա հեշտից էլ հեշտ չի լինի, բայց դա նաեւ աշխարհի վերջը չի լինի: Ես հենց ամենասկզբից ասել եմ, որ համաձայնագրի բացակայունն ավելի լավ է, քան վատ համաձայնագիրը»,- լրագրողներին ասել է Մեյը: Միեւնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ տակավին կարծում է, որ Մեծ Բրիտանիան կկարողանա «լավ գործարքի» հասնել Եվրամիության հետ:

Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրապարակել են 24 փաստաթուղթ, որոնցում նկարագրվում է Մեծ Բրիտանիայի նախապատրաստությունն առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուն:
Այսպիսով, ընդգծում է գործակալությունը, Բրիտանիայի իշխանությունները «փորձում են ցույց տալ, որ իրենք պատրաստ են ցանկացած հանգամանքների»:

Հրապարակված փաստաթղթերում իշխանությունները ԵՄ-ի հետ գործաքի չհասնելու դեպքում դեղագործական ընկերություններին խորհուրդ են տալիս դեղորայքի պաշար տեսնել, արտահանությամբ զբաղվող ընկերություններին՝ պատրաստվել մեծ բյուրոկրատական քաշքշուկի, իսկ սպառողներին կոչ են անում պատրաստ լինելու Եվրամիությունից ապրանքների գների աճին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս