Թրամփը Google-ին մեղադրել է, որ թաքցնում է իր վարչակազմի հաջողությունների մասին նորությունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 28-ին հանդես է եկել Google-ի հասցեին քննադատությամբ՝ հայտարարելով, որ որոնիչում ինքն իր մասին տեսել է սոսկ «ստահոդ զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ)» նորությունները։ “Trump News” («Թրամպ նորություններ») հարցումով Google-ի որոնման արդյունքներն արտացոլում են սոսկ ստահոդ զանգվածային լրատվամիջոցների տեսակետն ու իրադարձությունների լուսաբանումը:
Այլ խոսքով՝ նրանք դրանք այնպես են կեղծում, որ գրեթե բոլոր պատմություններն ու նորությունները վատը լինեն ինձ եւ մյուսների համար»,- գրել է Թրամփը թվիթերում: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ “Trump News”-ով արդյունքների 96 տոկոսը ելնում է ձախ ուղղության ազգային ԶԼՄ-ներից, ինչը շատ վտանգավոր է:
«Google-ը եւ մյուսները ճնշում են պահպանողականների ձայները եւ թաքցնում լավ տեղեկատվությունն ու նորությունները: Նրանք վերահսկում են այն, թե ինչը մենք կարող ենք եւ չենք կարող տեսնել»,- գրել է Թրամփը: Նա հայտարարել է, որ դա «շատ լուրջ» իրավիճակ է, եւ ինքը մտադիր է զբաղվել դրանով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: