Բաժիններ՝

Հանրանավում բռնկած հրդեհի պատճառով ավելի քան հազար մարդ են տարահանել Հունաստանում. Proto Thema

Հունաստանում ավելի քան հազար մարդ է տարահանվել օգոստոսի լույս 29-ի գիշերը մարդատար հանրանավում բռնկած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է Proto Thema թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Կրետե կղզու Խանյա քաղաքի նավահանգիստ ուղեւորվող նավում ծխոտման մասին ազդանշանն ստացվել է օգոստոսի 28-ի երեկոյան՝ Պիրեյոս քաղաքի նավահանգստից մեկնելուց 40 րոպե անց:

Անձնակազմն օպերատիվորեն վերացրել է բռնկումը, ինչից հետո որոշում է ընդունվել վերադառնալ նավի մեկնման վայր:

Նավում եղել են 875 ուղեւոր եւ անձնակազմի 141 անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել: Բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս