Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը գտնում է, որ իրանական զորքերը Սիրիայում գտնվելու հիմք չունեն

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ իրանական զորքերը Սիրիայում գտնվելու հիմք չունեն: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով օգոստոսի 28-ին Պենտագոնում լրագրողների հետ զրույցում նախարարի արած հայտարարությունը:

«Առաջին հերթին պետք է դիտարկել այն հարցը, թե ի՞նչ է անում Իրանը Սիրիայում` աջակցելով այն մարդուն, ով քաոս է մտցրել երկրում և սպանել սեփական ժողովրդին: Նրանք այնտեղ գտնվելու հիմքեր չունեն»,- ասել է Մեթիսը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ժնևյան գործընթացի ակտիվացումն է: «Որպեսզի սիրիացիները կարողանան ձևավորել նոր կառավարություն, որի գլխին չի լինի Ասադը, և տալ նրանց ապագայի հնարավորություն, որից իրենց զրկել է նա»,- ասել է նախարարը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Իրանը Սիրիայում գտնվում է օրինական իշխանության հրավերով, բայց այդ հարցում աշխատելու շատ տեղ կա: Նա հավելել է, որ այս հարցը քննարկվում է ամերիկյան կողմի հետ, և հիշեցրել, որ Ռուսաստանը Իրանի հետ Սիրիայի հարցով աշխատում է աստանական ձևաչափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս