
Google-ը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի մեղադրանքները

Google ընկերությունը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, ով նշել էր, թե որոնողական համակարգն իր անվան հետ կապված հարցումներին տալիս է ընդամենը fake news-եր: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Երբ օգտատերերը հարցումներ են մուտքագրում Google համակարգ, մեր նպատակը կայանում է նրանում, որպեսզի համոզվենք, որ նրանք մի քանի վայրկյանում ստանում են առավել համապատասխան պատասխաններ»,- ասված է Alphabet-ի հայտարարության մեջ, որը համարվում է Google-ի մայր ընկերությունը:
Միաժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ իրենք չեն փոխում որոնման արդյունքները՝ ի օգուտ որևէ քաղաքական գաղափարախոսության: