Բաժիններ՝

Շուրջ 1 մլն մարդ է աղմուկից տառապում Փարիզի տարածաշրջանում. հետազոտություն

Փարիզում եւ Փարիզի տարածաշրջանում աղմուկը դարձել է խնդիր, որից մոտավորապես 1 մլն մարդ է տառապում Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթմիլիոնանոց բնակչությունից: Սա է այն հետազոտության գլխավոր եզրակացությունը, որն անցկացվել է ֆրանսիական Bruitparif հասարակական-պետական ասոցիացիայի կողմից, որն ուսումնասիրում է այդ երեւույթը: Հետազոտության տվյալների մասին հայտնել է Le Parisien թերթը։

Մայրաքաղաքում եւ մայրաքաղաքային տարածաշրջանում ապրող կես միլիոն մարդ հարցաթերթիկում նշել են, որ աղմուկի պատճառով իրենց քունը «խիստ խախտվել է»: Դրա գլխավոր պատճառը տրանսպորատային միջոցներն են, ներառյալ ինքնաթիռները:

Bruitparif-ի փորձագետների հաշվարկների համաձայն, որոնք օգտագործել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեթոդիկան, խիստ աղմկոտ գոտիներում ապրող մարդիկ առողջ կյանքի 19 ամիս են կորցնում այն դեպքում, երբ միջին հաշվով այդ ցուցանիշը երկրում հավասար է 8 ամսի:

Թերթը մեջբերում է Bruitparif-ի տնօրեն Ֆանի Միետլիցկու խոսքը, որն ընդգծել է, թե «բոլորը կարծում են, որ կարող են ապրել աղմուկի պայմաններում, բայց նրանք չեն գիտակցում՝ ինչպիսի սթրես եւ ինչպիսի հոգնածություն է այն իրականում առաջացնում իրենց մոտ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031