Բաժիններ՝

Մեքսիկայում թմրալաբորատորիա և չորս տոննա մետամֆետամին են հայտնաբերել

Մեքսիկայի զինված ուժերն ԱՄՆ-ի հետ սահմանին հայտնաբերել են թմրանյութերի արտադրության լաբորատորիա եւ չորս տոննա մետամֆետամին: Այդ մասին հայտնել է Vanguardia պորտալը:

Լաբորատորիան հայտնաբերվել է Ստորին Կալիֆոռնիայի նահանգում իրականացված հատուկ գործողության շրջանակներում: Բացի պատրաստի թմրադեղից, շենքում հայտնաբերվել է նյութ, որից կարելի էր պատրաստել եւս շուրջ 6 տոննա մետամֆետամին: Ինչպես հայտնել են զինվորականները, լաբորատորիան գործել է շուրջ մեկ տարի:

«Հայտնաբերված ընդհատակյա լաբորատորիան օգտագործվել է սինթետիկ թմրադեղերի արտադրության համար, ամեն օր այնտեղ արտադրվել է շուրջ 200 կիլոգրամ մետամֆետամին: Մենք գիտենք, որ դա ամենախոշոր լաբորատորիան է, որը հայտնաբերվել է Ստորին Կալիֆոռնիայում»,- հայտարարել է զինված ուժերի ներկայացուցիչ Խոսե Մանուել Նոլասո Ֆոնսեկան: Ընդամենը լաբորատորիայում աշխատել է 10 մարդ, որոնք փախել են զինվորականների հայտնվելու ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս