Վենեսուելան պատրաստ է ընդունել 20 հազար սիրիացի փախստականի, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Իրանի նկատմամբ նավթային ու ֆինանսական պատժամիջոցները, հավանաբար, չեղյալ կհայտարարվեն 2016թ. առաջին երեք ամսում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետներին:
Այսօր Մինսկում տեղի կունենա Դոնբասում ճգնաժամի կառավարման կոնտակտային խմբի եռակողմ բանակցությունների հերթական ռաունդը, որտեղ կարող է ստորագրվել փաստաթութղթ 100 մմ-ից պակաս սպառազինությունները հետ քաշելու վերաբերերյալ:
Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների պալատը, սեպտեմբերի 8-ի գիշերը հավանության է արժանացրել երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի պլանին, որը վերաբերում էր մինչև 2017թ. վերջը Եվրամիությունում երկրի հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել համաքաղաքացիներին հրաժարվել արևմտյան սննդամթերքից ու սպառողական ապրանքներից, հայտնում է Tegrinews.kz-ն:
ԴԱԻՇ-ի գրոհայինները Սիրիայի կառավարական ուժերի ձեռքից վերցրել են Սիրիայի կենտրոնական մասում գտնվող նավթի առանցքային հանքավայրերից մեկը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
1 մարդ մահացել ու ևս 1-ը՝ Նյու Յորքի նահանգապետի օգնականը, ծանր վնասվածք է ստացել նախօրեին Աշխատանքի օրը տոնակատարությունների ժամանակ ծագած բռնության ալիքի հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանն ուսումնասիրում է Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությանը մասնակցելու հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա աշխատանքային այցի փաստաթղթերին:
Այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու համար, ով այս տարվա հունվարին Գյումրիում սպանել էր 6 հոգուց բաղկացած ընտանիքի անդամներին:
Ռուսաստանը Հայաստանին կհատկացնի 200 մլն դոլարի արտոնյալ վարկ ԶՈՒ արդիականացման համար, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Լոնդոնում ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները մուսուլմանների դեմ ավելացել են 70%-ով՝ համեմատած անցած տարվա հետ, հայտնում է լոնդոնյան ոստիկանությունը:
«Նախորդ երկու ամիսների ընթացքում ռուսական անվտանգության ծառայությունների մի քանի հատուկ գործողությունների արդյունքում Դաղստանում իսլամականների վնասազերծման հանգամանքը ցույց է տալիս, որ նրանք, այնուամենայնիվ, աչալրջորեն հետևում են պրոցեսին: Բայց ահաբեկչությունը պայքարի այն մեթոդն է, որը կանխելը բավականին բարդ է: Այդ իսկ պատճառով դժվար է ասել՝ եթե իսլամականները, այնուամենայնիվ, ակտիվանան, ռուսական իշխանություններն ի՞նչ արդյունավետությամբ կհակազդեն»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցնցող է անվանել վերջին շրջանում Գերմանիա ներգաղթյալների հոսքը և նախազգուշացրել, որ այդ գործընթացը կփոխի երկիրը, հայտնում է BBC-ն: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ երկրի իշխանությունները կարագացնեն ապաստանի տրամադրման գործընթացը ու հավելյալ միջոցներ կհատկացնեն փախստականներին, սակայն նախազգուշացրել է, որ Գերմանիան միայնակ չի կարող լուծել այդ խնդիրը ու կոչ է արել ԵՄ […]
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանձնարարել է ֆրանսիական ռազմաօդային ուժերին սկսել հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի տարածքում:
Հայկական կողմի վերահսկած սահմանները շարունակում են մնալ անթափանցելի՝ հակառակ պետական սահմանի եւ շփման գծի ուղղությամբ Բաքվի ձեռնարկած զինվորական գործողություններին։ Դիմացը, սկսել է արծարծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդրո առարկա դարձնելը։
Իրանի Համադան նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որը Մելայեր քաղաքից ուղևորվում էր Բորուջերայի ուղղությամբ: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 25, զոհվել 11մարդ, հայտնում է իրականական İRNA գործակալությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է հանդես գալ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու օգտին Ուկրաինայում իրավիճակի հաջող հանգուցալուծման դեպքում:
ԴԱԻՇ-ի ավելի քան 4 հազար զինյալ է ներգաղթյալների անվան տակ ներթափանցել Եվրոպա, հայտնում է բրիտանական Sunday Express թերթը՝ հղում կատարելով ԴԱԻՇ-ի գործակալի խոսքերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառում է կատարել ու տեղեկացրել, որ միկրոբլոգի իր հետևորդները կարող են իրեն այսուհետ հետևել նաև Instagram միկրոբլոգում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում քուրդ զինյալների ու թուրք զինվորների միջև տեղի ունեցող զինված բախումների վերաբերյալ:
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել գործարար Լևոն Հայրապետյանին:
Ավստրիան պլանավորում է աստիճանաբար չեղյալ հայտարարել սահմանը հատելու հատուկ պրոցեդուրան, որի շնորհիվ հազարավոր ներգաղթյալներ նախօրեին կարողացել էին երկիր գալ Հունգարիայից, հայտարարել է դաշնային կանցլեր Վերներ Ֆայմենը:
ԱՄՆ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի քան 2 տասնամյակ լրտեսել է ճանաչված կոլումբացի գրող, նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսին:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին զարմացած չէ, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հասցեին քննադատությունից հետո ավելի ցավագին է արձագանքել «գլխավոր օլիգարխ» Կոլոմոյսկին:
Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 50 դոլարից: Երկուշաբթի առավոտյան Լոնդոնի ICE բորսայի եվրոպական մասնաճյուղերում հոկտեմբերյան ֆյուչերսների գինը հասել է մինչև 49,26 դոլարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել նախկին սեփականատեր, այս տարվա ապրիլին 91 տարեկանում մահացած Ալֆրեդ Թաուբմանի (A. Alfred Taubman) հավաքածուն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ առաջին շաբաթն է, ինչ Դոնբասում չեն կրակում ու սկսել են գործել կոնֆլիկտի կարգավորման մինսկյան պայմանավորվածությունները:
Ավստրիական սահմանին ոստիկաններն ու լրագրողները ավելի քան 4 հազար փախստականի են հաշվարկել: Ավստրիական իշխանությունները ենթադրում են, որ օրվա ընթացքում փախստականների թիվը կարող է կրկնապատկվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ 3 տարեկան սիրիացի փոքրիկը մահացել է երկրների ստեղծած սահմանների պատճառով ու նշել է, որ իր երկիրը ողջունում է ամբողջ աշխարհից ժամանած մարդկանց, հայտնում է Reuters գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը ժամանել է ԱՄՆ՝ երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցելու ու կանգ է առել Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցային ցանցում: