ԱՄՆ պատժամիջոցներն անհետևանք չեն լինի եվրոպական նավթագազային ընկերությունների համար
The Washington Post պարբերականը գրում է, որ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ նաև այլ երկրների տնտեսությունների վրա: ՌԴ-ի նկատմամբ նախատեսվող տնտեսական սահմանափակումների փաթեթը, որը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում, կարող է բացասական հետևանքներ թողնել, այդ թվում՝ եվրոպական նավթագազային ընկերությունների վրա, ինչպես նաև Միացյալ Նահանգներից բարձր տեխնոլոգիական արտադրանքների արտահանումների ուղղությամբ, ինչն էլ կարող է խոշոր հաշվով հանգեցնել շուկայի քաոսի:
Պարբերականում մասնավորապես բերվում է ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի ու նրա ալյումինի արտադրության ընկերության նկատմամբ ԱՄՆ Ֆինանսների նախարարության կողմից կոշտ պատժամիջոցների նախաձեռնման օրինակը, ինչի հետևանքով արևմտյան հաճախորդները դադարեցին գնել վերջինիս հսկողության ներքո գտնվող արտադրանքը՝ դրանով իսկ զգալի վնաս հասցնելով բաժնետոմսերի գների ուղղությամբ: Արդյունքում ալյումինի համաշխարհային գներն աճեցին՝ չշրջանցելով ամերիկյան և եվրոպական ընկերություններին:
Պատրաստեց 168.am-ը