Բաժիններ՝

Գերմանիան դիտարկում է Թուրքիային տնտեսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը. WSJ

Գերմանիայի իշխանությունները դիտարկում են Անկարային շտապ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը՝ մտահոգություն հայտնելով այն բանի կապակցությամբ, որ Թուրքիայում ստեղծված ծանր տնտեսական դրությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը:

ԳԴՀ-ի եւ Եվրամիության պաշտոնատարների շրջանում, հրատարակության աղբյուրների տվյալներով, այդ հարցի շուրջ կոնսուլտացիաները վաղ փուլում են եւ կարող են որեւէ արդյունքի չբերել: Թերթի տեղեկությունների համաձայն, մասնավորապես, քննարկվում է Անկարային ֆինանսական օգնության՝ ԵՄ-ի բոլոր անդամների կողմից համաձայնեցված ընդգրկուն փաթեթի տրամադրման կամ էլ կոնկրետ ոլորտներում աջակցություն ցուցաբերելուն ուղղված սահմանափակ փոխառությունների հատկացման հնարավորությունը:

Ինչպես գրում է հրատարակությունը, Գերմանիան զգուշանում է, որ Թուրքիայի տնտեսական խնդիրները եւ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը կարող են բացասաբար ազդել եվրոպական երկրների տնտեսական իրադրության վրա, ինչպես նաեւ հետագա ապակայունացման հանգեցնել Մերձավոր Արեւելքում եւ այնտեղից ներգաղթի նոր ալիք հրահրել դեպի Եվրամիության երկրներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս