Բաժիններ՝

Թրամփը հրաժարվել է արտասահմանյան օգնությունն զգալիորեն կրճատելու պլաններից. Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է արտասահմանյան պետություններին ցուցաբերվող օգնության ծրագիրն էականորեն կրճատելու պլաններից: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով վարչակազմի մի աղբյուրի:

Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 16-ին Սպիտակ տունը խնդրել էր Պետդեպարտամենտին եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը՝ իրեն ամբողջական տեղեկատվություն տրամադրել օտարերկրյա օգնության կտրուկ կրճատման հնարավոր միջոցառումների վերաբերյալ: Իր նախագահական ժամկետի սկզբից Թրամփը, հիշեցնում է Reuters-ը, ղեկավարվում է «ամենից առաջ Ամերիկան» սկզբունքով, նրա վարչակազմը քանիցս պնդել Է օտարերկրյա պետություններին ցուցաբերվող օգնության կրճատումը:

Այդ պլաններից հրաժարվելու պատճառ է դարձել Կոնգրեսի դիրքորոշումը, որտեղ համաձայն չեն ֆինանսավորման նվազեցման հետ, ճշտում է գործակալությունը: Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը 3,5 մլրդ դոլար գումար էր դիտարկում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031