Բաժիններ՝

Մելանյա Թրամփը կարմիր կաղնի է տնկել Սպիտակ տան բացատում

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփն օգոստոսի 27-ին մասնակցել է Սպիտակ տան հարավային բացատում ծառատնկման արարողությանը: Տնկին կարմիր կաղնին էր, որը բնորոշ է Միացյալ Նահանգների հյուսիսարեւելյան շրջանների եւ Կանադայի հարավի համար։

«Նախագահներն ու առաջին տիկնայք ավանդաբար ծառեր են տնկում Սպիտակ տան բացատներում: Կոնկրետ այդ ծառն Էյզենհաուերի կաղնու տնկին է, որն աճում է (Ժակլին) Քենեդիի պարտեզի մոտ»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Արարողությանն առաջին տիկնոջ հետ ներկա էր Մերի Ջին Էյզենհաուերը՝ ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի թոռնուհին:

Նախագահը 1959 թվականին տնկել էր հենց այն կաղնին, որից այժմ տնկի է վերցվել: Կարմիր կաղնին կարող է հասնել 25 մետր բարձրության: Այն հաճախ է հանդիպում Հյուսիսային Ամերիկայի արեւելյան մասի գետերի ափերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031