
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային եւ հարավային մասերում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 31-ի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Բյութի օկրուգի շերիֆի տվյալներով՝ նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրված Պարադայս քաղաքում հայտնաբերվել է վեց մարդու մարմին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այդ շրջանում հրդեհները 23 մարդու կյանք են խլել, իսկ Կալիֆոռնիայի հարավում՝ երկու: Նահանգի հյուսիսում անհայտ է մնում 228 մարդու ճակատագիրը: Կալիֆոռնիայի այդ օկրուգում անտառային հրդեհը ամենամեծ թով զոհերի է բերել այն ժամանակվանից ի վեր, երբ իշխանություններն սկսել են գրանցել նման տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալույթունը: