
Չինաստանում կարգազանցներին կնույնականացնեն նրանց քայլվածքով

Չինացի ոստիկանները կսկսեն մարդկանց նույնականացնել ըստ նրանց քայլվածքի: Համապատասխան տեխնոլոգիան ստեղծվել է Watrix ընկերության կողմից: Այդ մասին հայտնել է Associated Press-ը: Շանհայը եւ Պեկինը դարձել են առաջին քաղաքները, որտեղ սկսել է աշխատել նոր տեխնոլոգիան: Ծրագրի արհեստական ինտելեկտը կարող էմարդուն ճանաչել մինչեւ 50 մետր հեռավորության վրա, նաեւ թիկունքից:
«Մենք կարող ենք նույնիսկ չհամագործակցել մարդկանց հետ մարդկանց հետ՝ նրանց ճանաչելու համար: Քայլվածքն անկարելի է կեղծել՝ կաղալով կամ քայլերն ավելի լայն գցելով, որովհետեւ մենք վերլուծում ենք կոնկրետ մարմնի բոլոր առանձնահատկությունները»,-հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Խուան Յունչժենը: Համակարգը վերլուծում է մարդու ուրվապատկերը եւ ստեղծում նրա քայլվածքի մոդելը:
Սակայն Watrix-ի մշակումը չի կարող քաղաքացիների անձերը նույնականացնել իրական ժամանակում, տեսագրություններն անհրաժեշտ է ծրագիր ներբեռնել ձեռքով: Մեկժամանոց հոլովակի վերլուծությունը կտեւի 10 րոպե: Յունչժենի տեղեկատվության համաձայն, տեխնոլոգիան աշխատում է 94 տոկոսի հանող ճշգրտությամբ: Լավագույն արդյունքն ստանալու համար այն կարող է տարածվել դեմքերի ճանաչման համակարգի հետ միասին: