Բաժիններ՝

Բելգիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետների ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Ավտոշարասյունը, որով ընթանում էին Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելը եւ Թերեզա Մեյը, վթարի է ենթարկվել Բելգիայի ավտոմայրուղում, տուժել է երկու ոստիկան:

Այդ մասին հայտնել է DH.be հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ոստիկանության կողմից միջադեպի պաշտոնական հաստատում դեռեւս չի եղել: Բելգիայի վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել է, որ նա բրիտանացի պաշտոնակցի հետ նոյեմբերի 9-ին երկրի հարավի Մոնս քաղաքի զինվորական գերեզմանատուն է այցելել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների շրջանակներում:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել E42 ճանապարհով կառավարական ավտոշարասյան Մոնսի ուղղությամբ ընթացքի ժամանակ, որտեղ գտնվում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի շտաբը: Ճշտվում է, որ վարչապետներին ուղեկցող ոստիկան մոտոցիկլավարները մխրճվել են իրենց առջեւ հայտնված ավտոմեքենայի մեջ, ինչից հետո ընկել են ճանապարհի վրա: Նրանց հոսպիտալացրել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս