Բաժիններ՝

Մակրոնը Առաջին աշխարհամարտի հետևանքները չմոռանալու կոչ է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը նշել է երկրների նախագահների և ղեկավարների առջև ունեցած ճառում. նրանք Փարիզ են ժամանել պատերազմի ավարտի 100-ամյա հոբելյանի հանդիսությունների մասնակցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«1918 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 11-ին, հարյուր տարի առաջ Փարիզում, ինչպես և ամբողջ Ֆրանսիայում ղողանջել են զանգերը, որոնք ազդարարել են զինադադարի մասին՝ պատերազմի չորս երկար ու արյունալի տարիներից հետո,- ասել է Մակրոնը։ – Դա եղել է վաղուց, բայց թվում է, կարծես թե երեկ էր»։ «Այդ պատերազմի հետքերը պեք է երբեք չմոռանալ ոչ Եվրոպայում, ոչ ամբողջ աշխարհում»,- ընդգծել է Մակրոնը։

«Ֆրանսիան խոնարհում է գլուխը զինվորների հիշատակի առջև։ Նա գիտե, թե ինչով է նրանց պարտական»,- ասել է Մակրոնը։ «Մենք պետք է հաստատենք մարդկանց առջև մեր պատասխանատվությունը, մեր երեխաներին փոխանցենք խաղաղություն, որի մասին երազել են սերունդները»,- հավելել է նա։ Ֆրանսիայի ղեկավարը աշխարհի առաջնորդներին կոչ է արել «պայքարել խաղաղության համար»՝ հրաժարվելով «տիրակալության գաղափարներից»։

Մակրոնն ընդգծել է, որ «երբեմն պատմությունը սպառնում է վերականգնել ողբերգական ռակուրսը»։ «Թող որ այս արարողությունն ասի խաղաղության համար զոհված մեր զինվորներին մեր հավերժական հավատարմության մասին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930