
Կալիֆորնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է իննի

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում շարունակվող ու մեծ ընդգրկում ստացող հրդեհի հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոյեմբերի 8-ից սկսված հրդեհն այժմ ընդգրկում է 36 հազար հեկտար տարածք, այն ոչնչացրել է գրեթե 7 հազար շինություն, մեծամասամբ բնակելի տներ:
Սեփական տները ստիպված է եղել լքել շուրջ 250 հազար մարդ: