
Լրատվամիջոցները մանրամասներ են հրապարակել Մակրոնի դեմ ծրագրված հարձակման վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում ծրագրած անձինք խոստովանել են, որ մտադիր են եղել դանակով հարձակվել նրա վրա Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Ֆրանսիայում նախագահ Մակրոնի դեմ հարձակում գործելու կասկածանքով ձերբակալվել էին ուլտրաաջ շրջանակներին հարող վեց մարդ: Ձերբակալվածներից երկուսին ավելի ուշ ազատ էին արձակել, իսկ չորսը խոստովանել էին մեղքը:
Նրանք ցուցմունքի ժամանակ հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի դեմ հարձակման ծրագրի հեղինակը նախկին գործարար, 62-ամյա Ժան Պիերն է: Վերջինիս մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր կերամիկական դանակ, որը կասկածյալների խոսքով կիրառվելու էր նախագահի դեմ հարձակման ժամանակ: