Բաժիններ՝

Իտալիան հրաժարվեց ԵՄ-ի ճնշման ներքո փոխել բյուջեի նախագիծը

Իտալիան չի պլանավորում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը վերանայել Եվրահանձնաժողովի պահանջներին համսապատասխան: Այդ մասին Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոն հայտարարել է Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Հռոմում կայացած հանդիպմանը:

Նա նաեւ հասկանալ է տվել, թե չի հավատում Բրյուսելի կողմից Իտալիայի նկատմամբ որեւէտուգանային միջոցի, հայտնում է Bloomberg գործակալությունը: Բացի այդ, Իտալիայի փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Իտալիան կմնա եվրոգոտու կազմում: «Ես դա երաշխավորում եմ որպես փոխվարչապետ»,-նրա խոսքը մեջբերել է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Ժամանակները փոխվել են. անցած տարվա ընթացքում ես ավելի վստահ եմ դարձել, որ հարկավոր է մնալ եվրոգոտում»,-հավելել է նա:

Իտալիայի կառավարությունը պետք է նոյեմբերի 13-ից ոչ ուշ Բրյուսելին ներկայացնի բյուջեի վերանայված նախագիծը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը մերժել է Իտալիայի բյուջեի նախագիծը, որը 2019 թվականին դեֆիցիտը նախատեսում է ՀՆԱ-ի 2,4 տոկոսի չափով, եւ Հռոմին մեղադրել է չափազանց լավատեսական կանխատեսումների մեջ: Սպասվում է, որ նոյեմբերի 21-ին Եվրահանձնաժողովը կհաստատի իր դիրքորոշումը վերանայված փաստաթղթի նկատմամբ: Դի Մայոն հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության, բայց ընդսմին հնարավոր զիջումների ոչ մի ազդանշան չի տվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս