
Ronald Reagan ավիակրի ինքնաթիռ է ծովն ընկել Օկինավայից ոչ հեռու. NHK

Ամերիկյան F/A ռազմական ինքնաթիռ է ծովն ընկել Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ միջադեպը դեղի է ունեցել Կիտադայտո կղզուց 300 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռի երկու օդաչուները փրկված են: Նշվում Է, որ այդ ինքնաթիռը Ronald Reagan ավիակրից էր: Օկինավայում տեղաբաշխված է Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների հիմնական մասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: