
Սանկտ-Պետերբուրգում հիպերմարկետի հրդեհից տուժածներ չկան

Սանկտ Պետերբուրգում «Լենտա» հիպերտմարկետի հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է շուրջ 200 հրշեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է ՌԴ ԱԻՆ աշխատակիցը:
«Հրդեհի մարման աշխատանքներին ԱԻՆ-ի կողմից ներգրավված է 47 միավոր տեխնիկա և 192 աշխատակից»,- ասել է նա:
Հիպերմարկետում հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել երևանյան ժամանակով առավոտյան ժամը 9:30-ին: Հրդեհի մակերեսը մոտ 4800 քմ է: Հիպերմարկետից տարհանվել է 800 մարդ, տուժածներ չկան: